«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Արցախի քաղաքական շրջանակներում անհանգիստ են Բաբայանի վերադարձի առիթով, մի քանի վարկած է շրջանառվում:
Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաբայանը տեղափոխվել է Հայաստան, մեկ-երկու անգամ է եղել Արցախում, համենայնդեպս՝ հանրային նման միջոցառման չի մասնակցել, առավել եւս՝ կազմակերպել։
Արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է: Եվ եթե վերադառնում է, ապա լուրջ պատճառներ կան:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: