Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը Ֆրանկ Փըլոնին ներկայացրել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մանրամասները

28 Սեպտեմբեր, 2022 21:25
ԱԽ քարտուղարը Ֆրանկ Փըլոնին ներկայացրել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մանրամասները

Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: 

Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին