Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետը հավաստագիր է հանձնել «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով միջոցառման հաղթող թիմին

28 Սեպտեմբեր, 2022 20:40
Երևանի քաղաքապետը հավաստագիր է հանձնել «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով միջոցառման հաղթող թիմին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստագիր է հանձնել «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով միջոցառման հաղթող` Երևանի հ.181 հիմնական դպրոցի թիմին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանը միանում է Եվրոպական Միության հայտարարած Կայուն էներգիայի շաբաթվա օրերին: Նախաձեռնության շրջանակում անցկացվել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական միջոցառում, որն իր շուրջն է համախմբել երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտի:

Ամենաբարձր միավորներ հավաքած հինգ խմբի աշակերտներին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին