Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. Լավրով

28 Սեպտեմբեր, 2022 20:29
Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարարության ստեղծման 220-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման ժամանակ ԱԳ նախարարը՝ Սերգեյ Լավրովը, ասել է․

«Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան»։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նախարարը հավելել է․

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին