Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են Իսակովի-Արշակունյաց հանգույցի մանրամասները

28 Սեպտեմբեր, 2022 20:20
ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են Իսակովի-Արշակունյաց հանգույցի մանրամասները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Պաուլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպման նպատակն էր՝ նախարարության գործընկերների հետ քննարկել և համաձայնեցնել մի շարք ծրագրերի վերջնական շրջանակը, վարկային փաստաթղթերը, նախագծերը:

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Պաուլո Սպանտիգատին և Կիյոշո Նակամիցուն խոսել են Երևան քաղաքում նախատեսված մի քանի ծրագրերի, մասնավորապես, Իսակովի-Արշակունյաց տրանսպորտային հանգույցի մանրամասների մասին: Պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է նաև նոր կառուցվող և նախագծվող դպրոցների շինարարությամբ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է պետության համար կարևորություն ունեցող այլ հարցեր ևս՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը, քանի որ նշված մի շարք ոլորտներում ունի որոշիչ դեր, հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և դեռ մշակման փուլում գտնվող ծրագրերը կյանքի կոչելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին