Կարևոր իրադարձություններ

Հյուպատոսական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև

28 Սեպտեմբեր, 2022 18:14
Հյուպատոսական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրներին:

 

Լրահոս

Դիտել ավելին