Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

28 Սեպտեմբեր, 2022 14:54
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ առկա են հեռանալու տարբերակներ: 

«Ավելի շատ ավիաընկերություններ չեղարկում են թռիչքները դեպի Ռուսաստան, շատ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար: ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն անմիջապես Ռուսաստանից հեռանալու մասին՝ ներկայումս առկա կոմերցիոն տարբերակների միջոցով»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված տեքստում:

Դեսպանատունը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան։
 

Լրահոս

Դիտել ավելին