Կարևոր իրադարձություններ

Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել միջուկային զենքի մասին Պուտինի խոսքերին

28 Սեպտեմբեր, 2022 12:59
Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել միջուկային զենքի մասին Պուտինի խոսքերին
Սեպտեմբերի 21-ին Պուտինը ասել էր, որ «քամու վարդը» կարող է շրջվել Ռուսաստանի դեմ «միջուկային շանտաժ» կիրառողների ուղղությամբ, և Մոսկվան կօգտագործի իր բոլոր ուժերը բնակչությանը պաշտպանելու համար։
 
Այս խոսքերը չի կարելի բլեֆ համարել:Վլադիմիր Պուտինի խոսքերին պետք է լուրջ վերաբերվել, հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, գրում է Süddeutsche Zeitung-ը։
«Բառերին լուրջ ընդունելը, դրանք որպես բլեֆ չանտեսելը, բայց դրանք լուրջ ընդունելը ոչ մի դեպքում թուլության կամ հաշտության նշան չէ, դա քաղաքական իմաստության նշան է»,- ասել է Մերկելը։ Պուտինը, հայտարարելով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա, մեղադրեց Արևմուտքին «միջուկային շանտաժի» մեջ։
 
«Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է տեղյակ լինեն, որ քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»,- զգուշացրել է նա։ Նախագահն ընդգծել է, որ Մոսկվան օգտագործում է բոլոր միջոցները ժողովրդին պաշտպանելու համար, և «դա բլեֆ չէ»։
 

Լրահոս

Դիտել ավելին