Կարևոր իրադարձություններ

Թալինի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանն ու քույրը վթարի են ենթարկվել

28 Սեպտեմբեր, 2022 12:25
Թալինի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանն ու քույրը վթարի են ենթարկվել

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ, կա 2 վիրավոր:Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վիրավորներից մեկը Թալին համայնքի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով: Մեր տեղեկություններով՝ մյուս տուժածը վերջինիս քույրն է:

Նշենք, որ Տավրոս Սափեյանի քույրը 1in.am կայքի խմբագիր Աստղիկ Սափեյանն է, որը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես մահը տեսա իմ աչքերով,իսկ հիմա պայքարում եմ կյանքի համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին