Կարևոր իրադարձություններ

Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

28 Սեպտեմբեր, 2022 09:14
Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Փարիզում կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: 

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել`նշելով, որ քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը, որտեղ, ըստ նախարարի, պետք է ավարտվեն ռազմական գործողություններն ու ադրբեջանական զորքերը վերադառնան նախնական դիրքեր:

Լեկորնուն հայտնել է, որ ամենաարագ ժամկետում ֆրանսիական պատվիրակություն կժամանի Հայաստան՝ իրավիճակի գնահատման համար:
 

 

Լրահոս

Դիտել ավելին