Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ու Հիքմաթ Հաջիևը հանդիպել են

28 Սեպտեմբեր, 2022 08:57
Արմեն Գրիգորյանն ու Հիքմաթ Հաջիևը հանդիպել են

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմաթ Հաջիևն Միացյալ Նահանգներում հանդիպել են: Այս մասին թվիթերյան գրառում է արել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը` գրելով.

«Այսօր ընդունել եմ Հիքմաթ Հաջիևին ու Արմեն Գրիգորյանին՝ ուղիղ կառուցողական բանակցությունների համար։ Քննարկել ենք հետագա էսկալացիայի կանխման կարևորությունը եւ սահմանափակ ժամանակահատվածում նպատակային բանակցությունների անցկացումը։ Նաև կոնկրետ քայլեր ենք սահմանել՝ կայուն եւ ամուր խաղաղությանը աջակցելու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին