Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

27 Սեպտեմբեր, 2022 23:20
Վթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra  մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին