Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Լեռնանիստ գյուղում

27 Սեպտեմբեր, 2022 22:42
Հրդեհ է բռնկվել Լեռնանիստ գյուղում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանսիտ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին