Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է շարունակենք մեր ապագան կառուցել ինքնուրույն, ազատ կամարտահայտման ճանապարհով. Արտակ Բեգլարյան

27 Սեպտեմբեր, 2022 21:40
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Մենք պետք է շարունակենք մեր ապագան կառուցել ինքնուրույն, ազատ կամարտահայտման ճանապարհով. Արտակ Բեգլարյան

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«2 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը բռունցքված էր Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության շուրջ:

Անհավասար մարտում ունեցանք թանկ կորուստներ, հազարավոր ընտանիքներում մարեց լույսը: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ապա ռազմական հանցագործությունները հուշեցին ու հաստատեցին, որ մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է: Մենք պետք է շարունակենք մեր ապագան կառուցել ինքնուրույն, ազատ կամարտահայտման ճանապարհով: Մեր ինքնորոշման իրավունքի լրիվ կյանքի կոչման համար հազարավոր կյանքեր են խլվել, խեղվել ճակատագրեր, հաշմվել բազմաթիվ նվիրյալներ:

Եվ այսօր Խաչերթի ժամանակ ձգվող երթն ու մեր Հայրենիքի մարտիրոսված հայորդիների լուսանկարներից ճառագող լույսն այդ ճանապահի փարոսն ու առհավատչյան են:

Մեծ շնորհակալություն Հայրենիքի բոլոր պաշտպաններին՝ ընկած և ողջ. Ձեր նվիրումի ու արիության շնորհիվ մենք շարունակում ենք պայքարը և անպայմանորեն կհասնենք մեր ազգային իղձերի իրագործմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին