Կարևոր իրադարձություններ

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

27 Սեպտեմբեր, 2022 20:42
Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննեցին 37-ամյա տղամարդու հողամասը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 Հայտնաբերվեց կանեփի 15 բույս։ Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրեց կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին