Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    408
    426

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել. Կատարի շեյխ

27 Սեպտեմբեր, 2022 19:02
Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել. Կատարի շեյխ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն շերտերն ու կարևորել տարվող աշխատանքները. «Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»:

Կատարի շեյխը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում. «‎Հիանալի երկիր ունեք՝ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Եղել ենք Օլիմպավանում, Ծաղկաձորի մարզաբազայում, ծանոթացել պայմաններին: Ամեն ինչ հրաշալի էր: Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների, ինչպես նաև ըմբիշների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել»:

Կատարի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիի, օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Առաջիկայում նմանօրինակ հուշագիր է նախատեսվում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

Համագործակցության շրջանակում Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները այսուհետ համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն: Նախատեսվում են նաև սեմինարներ, մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում: Կատարի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կդիտվի ուսումնամարզական հավաքների անցկացման առաջնային երկիր:

Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպչական բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստանը սահմանել է բարձր նշաձող, որը մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այդպիսի մարզական իրադարձություն:

 

Լրահոս

Դիտել ավելին