Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ՝ Թուրքիայում. զգացվել է նաև ՀՀ-ում

27 Սեպտեմբեր, 2022 18:37
Երկրաշարժ՝ Թուրքիայում. զգացվել է նաև ՀՀ-ում

Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին