Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

27 Սեպտեմբեր, 2022 17:28
Լոռու մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ծովասար» ջրաղբյուրում ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Սասունցիների, Խնձորուտի 1, 6, 7, 8 փողոցների և նրբանցքների, Երևանյան խճուղու 152-260 զույգ և 225-261 կենտ համարների, Բազում թաղամասի՝ Համբարձումյան, Սուխումի, Գրիբոյեդովի, Չերկասի, Ռուսթավի փողոցների, Բուլղարական 1, 2 ավանների, Ուսանողական 5, Շինարարների 7-21 կենտ, 27/1, 27/2 շենքերի և Շահումյան գյուղի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին