Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

27 Սեպտեմբեր, 2022 16:52
 Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին ցավակցական խոսք է հղել: Ուղերձում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։
 
 
Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը»:

Հիշեցնենք, որ ՌԴ Ուդմուրտիայի շրջանի Իժևսկ քաղաքում՝ Պուշկինսկայա փողոցի թիվ 88 դպրոցում, կրակոցներ էին հնչել: 

Սպանվել էր դպրոցի պահակը: Նախնական տվյալներով՝ կա ինը տուժած, որոնց գերակշիռ մասը՝ 6-ը, առաջին դասարանցի աշակերտներ են: Նրանցից մի քանիսն ունեն հրազենային վիրավորումներ, մյուսները՝ տարբեր աստիճանի կոտրվածքներ՝ պատուհաններից ցատկելու հետևանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին