Կարևոր իրադարձություններ

19 տեղամասերում կիրականացվի ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկ

27 Սեպտեմբեր, 2022 15:45
19 տեղամասերում կիրականացվի ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկ

Մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 11:00-ն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են  ստացվել  թիվ 27 և 38  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է  1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ից:

Տեղական ինքնակառավարման մարմինների՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 11.00-ն: 

 

Լրահոս

Դիտել ավելին