Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցավ «Կորիզ» համադպրոցական կրթական «Օսկարը» (տեսանյութ)

27 Սեպտեմբեր, 2022 13:23
Տեղի ունեցավ «Կորիզ» համադպրոցական կրթական «Օսկարը»  (տեսանյութ)

Ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը՝ 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ բոլորի կողմից սպասված «Կորիզ» 2022 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանն ունի սեփական Կրթական «Օսկար»-ը և տարվա այն օրը, երբ բոլորս հնարավորություն ունենք մեծարել կրթության նվիրյալներին՝ ուսուցիչներին։

2020 թվականին ստեղծված «Կորիզ» կրթական շարժումը ընդամենը 2 տարվա ընթացքում իր շուրջը համախմբելով գաղափարակից շուրջ 4  տասնյակ ընկերություն և Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

           Koreez 2022 կրթական մրցանակաբաշխությանը ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։ Մրցույթին մասնակցել են ՀՀ և ԱՀ շուրջ 855 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 11․000 աշակերտ և ուսուցիչ։

Հիշեցնենք, որ Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 13 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին