Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում քննարկել է Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

27 Սեպտեմբեր, 2022 13:35
Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում քննարկել է Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին  հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին