Կարևոր իրադարձություններ

Մագադանի զինկոմն ազատվել է աշխատանքից զորահավաքի ժամանակ թույլ տված սխալների պատճառով

27 Սեպտեմբեր, 2022 12:59
Մագադանի զինկոմն ազատվել է աշխատանքից զորահավաքի ժամանակ թույլ տված սխալների պատճառով

Մագադանի շրջանի նահանգապետ Սերգեյ Նոսովը հայտնել է, որ զինկոմը, ով մոբիլիզացիոն ցուցակում ներառել է ոչ պիտանի քաղաքացիների, ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պաշտոնյան նշել է, որ այս հարցով դիմել է Արևելյան շրջանի հրամանատարին։

«Այստեղ գործուղվել է պրոֆեսիոնալ սպա, ով կազմակերպել է զինկոմիսարիատի աշխատանքը, որը սկզբնական շրջանում անկազմակերպ էր։ Եվ պարզապես իր պրոֆեսիոնալ և կամային հատկանիշների շնորհիվ նա ամեն ինչ իր տեղը դրեց»,- ասաց Նոսովը՝ հավելելով, որ այժմ ընտրվում է նոր զինկոմ։

Նահանգապետը հավելել է, որ Մագադանի շրջանում նախատեսում են վերականգնել զինվորական հաշվառման համակարգը, որը, ըստ նրա, վերջին տարիներին գործնականում ոչնչացվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոսովը տեղական իշխանություններին հանձնարարել է հետաքննել Կոլիմայի բնակիչների հարազատների բողոքները, որոնք ստացել են ծանուցումներ, բայց չեն համապատասխանում մասնակի մոբիլիզացիայի չափանիշներին։

 

Լրահոս

Դիտել ավելին