Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պատվիրակությունը պատասխան այցով Իրանում է

27 Սեպտեմբեր, 2022 12:15
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պատվիրակությունը պատասխան այցով Իրանում է

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պատասխան այցով գտնվում է Իրաքի Հանրապետությունում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավարը։

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել հանդիպում «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» տնօրենի և ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում հետագա փոխգործակցության մի շարք հարցեր։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել երկու կառույցների միջև նորաստեղծ համագործակցությունը և շեշտել հետագա փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Անձնակազմը հյուրընկալվել է նաև Քուրդիստանի շրջանի փոխնախագահ Շեյխ ՋաՖար շեյխ Մուստաֆային։

Հիշեցնենք՝ ս․թ․ հուլիսի 10-ին ՀՀ-ում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

 

Լրահոս

Դիտել ավելին