Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»

27 Սեպտեմբեր, 2022 09:37
Ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին 18 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունները մի շարք կարևոր իրողություններ ի ցույց դրեցին։ Որպես կանոն, տեղական ընտրությունները Հայաստանում հիմնականում աչքի են ընկել իրենց մրցակցայնությամբ, քանի որ քաղաքական ուժերը փորձել են տեղերում քաղաքական կապիտալ կուտակել՝ այն համապետական ընտրություններում օգտագործելու համար։ Այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային անվանելը շատ միամիտ կլիներ։

Ճիշտ է՝ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 կուսակցություն ու կուսակցությունների 7 դաշինք, բայց, օրինակ՝ երկու համայնքում՝ Ջրվեժում և Ճամբարակում, համամասնական ցուցակով մասնակցում էին ընդամենը մեկ քաղաքական ուժի թեկնածուներ։ 3 համայնքում էլ՝ Տաշիր, Ակունք, Արենի, երկու քաղաքական միավոր էին մրցակցության մեջ մտել, թեպետ կոնկրետ Տաշիրի դեպքում դժվար է դա մրցակցություն համարել, քանի որ գործող համայնքապետը պարզապես այլընտրանք չուներ, ինչը ապացուցեցին ընտրությունների արդյունքները։

Թերևս Թալինն ու որոշակիորեն Սիսիանն էին, որտեղ ակտիվ մրցակցություն էր նկատվում։ Տեղական ընտրությունների մասշտաբով այս իրողությունն ինքնին ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն առանձնապես ակտիվ չէ։ Ավելին, դաշինքների տեսքով հաճախ մասնակցում էին քաղաքական ուժեր, որոնք, մեղմ ասած, հանրությանը հայտնի չեն. հասկանալի է, որ տվյալ դեպքում գործ ունենք ՏԻՄ համամասնական ընտրակարգի անհեթեթության հերթական դրսևորման հետ, երբ կոնկրետ անձերին պարզապես կուսակցություն է պետք եղել: Միայն ընտրությունների համար: Իսկ հիմնական ուժերից ներկայացվածության առումով, բացի ՔՊ-ից, ակտիվ էին «Ապրելու երկիրը» և ՀՅԴ-ն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ավանդաբար ՏԻՄ-երի մակարդակում պայքարող քաղաքական միավորներ կան, որոնք այս անգամ ուղղակի չէին մասնակցում ընտրական գործընթացներին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին