Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405,5
    423,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Սիսիանում նոր կրքեր են հասունանում. «Հրապարակ»

27 Սեպտեմբեր, 2022 08:14
Սիսիանում նոր կրքեր են հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն՝ գործարար Արա Զաքարյանի գլխավորությամբ, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։ 21 մանդատ է լինելու։ Համայնքապետ ընտրելու համար հարկավոր է 11  ձայն։  

ՔՊ-ն կստանա 8 մանդատ, «Աշխատանք եւ արդարությունը» 5 մանդատ է ստանում, գումարած Արթուր Ղազինյանի 2 մանդատը, եւ ստացվում է՝ արմատական ընդդիմությունը 7 մանդատ ունի՝ ՔՊ-ի 8-ի դիմաց։ Եվս 2 մանդատ Արման Բաբաջանյանինն է։ Սակայն վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը։ Ում կմիանա «Ապրելու երկիրը», նա էլ կձեւավորի իշխանություն։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին