Կարևոր իրադարձություններ

Այսօր սեպտեմբերի 27-ն է` Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը

27 Սեպտեմբեր, 2022 08:10
Այսօր սեպտեմբերի 27-ն է` Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 07:10, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։

Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմն ավարտվել է նոյեմբերի 9-ին` Արցախի կապիտուլացիոն համաձայնագրով: Հայկական կողմն ունեցավ 3000-ից ավել զոհ, գերեվարվածներ ու անհետ կորածներ:

 

Լրահոս

Դիտել ավելին