«Հանդիպումից առաջ կազմել էի Գարեգին Երկրորդի և 5 նախագահների հետ հանդիպման արդյունքում հրապարակվելիք հաղորդագրության իմ առաջարկը, որը չընդունվեց։ Իմ առաջարկն էր․
Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։