Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Մարզերում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում. ոստիկանություն (տեսանյութ)

26 Սեպտեմբեր, 2022 22:57
Մարզերում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում. ոստիկանություն (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 19-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 14 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայտնաբերվել է ոչ սթափ 39 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 2 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին