Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Սա զրպարտություն է. արժեքային իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել. Շիրակի մարզպետ

26 Սեպտեմբեր, 2022 21:15
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Սա զրպարտություն է. արժեքային  իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սույն թեման իրականության հետ որեւէ աղերս չունի, սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաեւ փորձ է իմ բարի համբավի արատավորման։ Արժեքային իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել։

Ճիշտ հակառակը. իմ մարզպետ նշանակման առաջին իսկ օրերին՝ գրավոր կարգադրությամբ, մարզի բոլոր դպրոցներում բացվել են պատերազմում զոհված տղաների փառքի անկյուններ, այնուհետ ծառատունկ է կազմակերպվել անվանական ծառերով։ Մնացյալի մասին լռեմ…

Ներքոգրյալ հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել։ Քանզի բարոյական բոլոր սահմանները հատելով՝ սույն անձը շահարկում է մարդկանց վիշտը, էժանագին քաղաքական դիվիդենդ կուտակելու համար։

Հորդորում եմ նաեւ լրագրողներին հարցում անել մարզի բոլոր դպրոցներում` հարցի իսկությունը պարզելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին