Ֆրանսիան կոչ է անում վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է.
«Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ խիստ ծայրահեղ։
Ուժի կիրառումը չի կարող լուծում լինել կողմերից ոչ մեկի համար, և երկխոսությունը պետք է վերսկսվի առանց հապաղելու»։
Մակրոնը ծրագրում է առաջիկա ժամերին հեռախոսազրույց ունենալ Իլհամ Ալիևի հետ։