Կարևոր իրադարձություններ

Խոր ցավով տեղեկացա Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին. վարչապետի ցավակցական հեռագիրը՝ ՌԴ նախագահին

26 Սեպտեմբեր, 2022 20:36
Խոր ցավով տեղեկացա Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին. վարչապետի ցավակցական հեռագիրը՝ ՌԴ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին