Կարևոր իրադարձություններ

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի

26 Սեպտեմբեր, 2022 20:28
Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի

Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ն, ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Նրանցից 11-ը երեխաներ են:

ՌԴ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Հանցագործության հետևանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը զոհվել է: Զոհվածներից 11-ը երեխաներ են, չորսը՝ մեծահասակներ: Վիրավորում է ստացել 24 մարդ, նրանցից 22-ը երեխաներ են, երկուսը՝ մեծահասակներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին