Կարևոր իրադարձություններ

Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցածի պատճառով հայտարարվել է եռօրյա սուգ

26 Սեպտեմբեր, 2022 14:29
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցածի պատճառով հայտարարվել է եռօրյա սուգ

Առավոտյան կրակոցներ են հնչել Իժևսկի դպրոցներից մեկում։ Անհայտ անձը զենքով ներխուժել է դպրոց։ Նա երկու «Մակարով» ատրճանակից կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ։ Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովը հայտնել է, որ Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից, կան զոհեր ու վիրավորներ երեխաների շրջանում:

Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդել են, որ դպրոց ներխուժած անձն ինքնասպանություն է գործել։

Զոհերի թիվը, ըստ ռուսական լրատվամիջոցների, հասել է 13-ի։ Կան նաև մոտ երկու տասնյակ վիրավորներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին