Կարևոր իրադարձություններ

Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը. կոնգրեսական

26 Սեպտեմբեր, 2022 13:51
Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը. կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը և գոնե կարճաժամկետ հեռանկարում արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Զորահավաքային տարիքի տղամարդկանց ներհոսքը դեպի այս փոքրիկ, բայց կարևոր դաշնակից երկիր` շատ վտանգավոր է»,- ասել է Կինզինգերը:

Ի դեպ, Ռուսաստանի քաղաքացիները սկսել են լքել երկիրն անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին զորահավաք հայտարարեց։

 

Լրահոս

Դիտել ավելին