Կարևոր իրադարձություններ

Սա նոր ցեղասպանական փորձ է. Արգենտինայի հայ համայնքը բողոքի ցույց է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

26 Սեպտեմբեր, 2022 11:31
Սա նոր ցեղասպանական փորձ է. Արգենտինայի հայ համայնքը բողոքի ցույց է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական հաստատությունները MICA-ում (Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական խորհուրդ) կիրակի օրը՝ սեպտեմբերի 25-ին, կազմակերպել էին երթ՝ Արգենտինայի Հանրապետության հայկական IARA-ի աջակցությամբ դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ ի նշան սեպտեմբերի 12-ին սանձազերծված հարձակումներն ու ադրբեջանական ներխուժումը Հայաստանի դեմ։ Այս մասին հայտնում է Diarioarmenia.org-կայքը:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 2-րդ տարին, երիտասարդական շարժումը հավելեց, որ «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց նոր ագրեսիա՝ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ»:

«Սեպտեմբերի 12-ի գիշերը ադրբեջանական զինուժը, ապօրինաբար տեղակայված Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմաններում, միակողմանի և կազմակերպված հարձակումներ է գործել Հայաստանի տարբեր շրջանների և սահմանամերձ քաղաքների վրա։ Այս ագրեսիաներն ուղղված էին Հայաստանի ինքնիշխան տարածքի հարավ-արևելքում՝ թողնելով շուրջ 500 զոհերի և վիրավորների անընդհատ աճող թիվ, այդ թվում՝ զինվորներ և խաղաղ բնակիչներ, խեղելով կանանց, ավերելով հարյուրավոր տներ, դպրոցներ և հիվանդանոցներ և ստիպելով բնակչությանը տեղահանվել։ Կարևոր է նշել, որ ռմբակոծված տարածքներից կիլոմետր հեռավորության վրա չկա որևէ զորամաս կամ հաստատություն, սակայն ադրբեջանական ուժերը, որոնք ունեն խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, հարձակվել և շարունակում են գրոհել ոչնչացնելու նպատակով:

Սա նոր ցեղասպանական փորձ է, և ապացույցները հստակ են: Մենք պետք է խստորեն դատապարտենք ադրբեջանական և թուրքական ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը: Թող ողջ Արգենտինան իմանա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ցեղասպան պետություններ են»,- ընդգծել են մասնակիցները՝ տեղի իշխանություններին ուղղված խնդրանքում:

 

Լրահոս

Դիտել ավելին