Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարն Ադամ Շիֆի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացումներին առնչվող հարցեր

26 Սեպտեմբեր, 2022 11:13
Արցախի ԱԳ նախարարն Ադամ Շիֆի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացումներին առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։
 
Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Ա8 Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին