Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Վայոց Ձորում. կա 9 վիրավոր

26 Սեպտեմբեր, 2022 00:09
Վթար՝ Վայոց Ձորում. կա 9 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154․6 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Վանուշ Զ․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան և 44-ամյա Գագիկ Մ.-ի վարած Mercedes Sprinter միկրոավտոբուսը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Ապա ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնի փականը և 6 վիրավորներին մոտցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Բոլոր 9 վիրավորները տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին