Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կան տուժածներ

25 Սեպտեմբեր, 2022 21:23
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189 կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին