Կարևոր իրադարձություններ

Աշակերտների փոխանակման ծրագիրը նորից հայտարարված է. փոխնախարար

25 Սեպտեմբեր, 2022 20:19
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Աշակերտների փոխանակման ծրագիրը նորից հայտարարված է. փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի տնօրեններ,

Նախորդ ուսումնական տարում Կզնակը Լուսե հիմնադրամի հետ հրաշալի ծրագիր իրականացրեցին, որի շրջանակներում տարբեր բնակավայրերի դպրոցների սովորողներ երկու շաբաթով հյուրընկալվում էին այլ դպրոցում։

Սա մեր երկիրը ճանաչելու, ընկերներ ձեռք բերելու, սովորելու շատ լավ միջոց է։

Աշակերտների փոխանակման ծրագիրը նորից հայտարարված է։ Մինչև հոկտեմբերի 10-ը կարող եք դիմել, ձեր դպրոցներում հյուրընկալել երեխաներին, ձեր աշակերտներին ուղարկել այլ դպրոցներ։ Այդ ընթացքում իրականացվելու է նաև նախագծային աշխատանք՝ երեխաների համատեղ մասնակցությամբ։

Հայտարարությունը՝ այստեղ https://kznakhimnadram.blogspot.com/.../09/blog-post_20.html»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին