Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում կարգելեն մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց ելքը երկրից. ԶԼՄ-ներ

25 Սեպտեմբեր, 2022 19:08
ՌԴ-ում կարգելեն մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց ելքը երկրից. ԶԼՄ-ներ

ՌԴ իշխանությունները պատրաստվում են զորահավաքային տարիքի տղամարդկանց համար փակել երկրի սահմանները։ Այս մասին «Մեդուզային» հայտնել Է ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով ՝ արգելքի սահմանման ամենահավանական ամսաթիվը սեպտեմբերի 28-ն է։

Երկրորդ աղբյուրի հաղորդմամբ, դա տեղի կունենա «հանրաքվեներից հետո», որոնք անցկացնում են ինքնահռչակ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում եւ Ուկրաինայի Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի օկուպացված տարածքներում: Դրանք կավարտվեն սեպտեմբերի 27-ի երեկոյան։

Աղբյուրը նաև հայտնել է, որ Ռուսաստանից դուրս գալու համար տղամարդիկ ստիպված կլինեն զինկոմիսարիատից թույլտվություն ստանալ:

 

Լրահոս

Դիտել ավելին