Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. օգնության են հասել փրկարարները

25 Սեպտեմբեր, 2022 18:06
Մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոզմարակ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «GAZ-26» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին