Կարևոր իրադարձություններ

Սյունիքում վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

25 Սեպտեմբեր, 2022 14:35
Սյունիքում վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:

Վթարի հետևանքով Մաքսել Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսանի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին