Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով հերթական նիստը կանցկացնի սեպտեմբերի 27-ին:Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ-ի ծրագրից:
Ըստ հրապարակված ծրագրի՝ նիստը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին։
Ուկրաինայի հարցով նիստն ԱՄՆ-ն ու Ալբանիան են խնդրել՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների անցկացման հետ։