Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

25 Սեպտեմբեր, 2022 11:45
Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 41-ամյա Ռաֆայել Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Օ.-ին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով  Audi-ն կողաշրջվել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին