Կարևոր իրադարձություններ

Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ

24 Սեպտեմբեր, 2022 17:01
Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հետ, որպեսզի օգնի հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Նա  ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների և սահմանների անընդունելիության մասին:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը վերահաստատել է  երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները և ընդգծել փոխադարձ խորհրդակցությունների և համագործակցության կարևորությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները և նշել, թե «իր երկիրը ձգտում է Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերը լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով»։

 

Լրահոս

Դիտել ավելին