Կարևոր իրադարձություններ

Գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ ԿԳՄՍ փոխնախարար

24 Սեպտեմբեր, 2022 16:39
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ ԿԳՄՍ փոխնախարար
Նախորդ տարի Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ հուշագիր ստորագրեցինք՝ Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական համալիր գործարկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
 
Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հիմքի վրա ձևավորված Պատրիկ Տէվէճեանի անվան քոլեջում արդեն այս տարի կազմակերպվել է ընդունելություն գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ և, ինչը բացառիկ է գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում, ունեցել ենք մրցույթ, այսինքն՝ դիմորդների թիվն ավել է եղել սկզբնապես պլանավորված տեղերից՝ թե հիմնական, թե միջնակարգ կրթության հիմքով։
 
Նկարներում սովորողների համար գործնական ուսուցման բազա ծառայող ագարակն է։

 

Լրահոս

Դիտել ավելին