Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմի հետ Վայոց ձորում քննարկվել է մարզի անվտանգությանը վերաբերող հարցեր

24 Սեպտեմբեր, 2022 15:46
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմի հետ Վայոց ձորում քննարկվել է մարզի անվտանգությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Թիմի կազմում են եղել ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Լիլա Փիթրս Յահիային և թիմի բոլոր անդամներին, Վայոց ձորի մարզ կատարած այցի համար: Ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր:

Խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ մարզում կիրականացվեն աջակցության տարբեր ծրագրեր։

 

Լրահոս

Դիտել ավելին