Կարևոր իրադարձություններ

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

24 Սեպտեմբեր, 2022 15:15
Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Առաջիկա երկու ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ։

Այս մասին, ըստ Էկոնոմիկայի նախարարության, տեղեկացրել է Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանն ու նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ 

Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։

Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին