Մեղրիի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի հողերի օտարման թիմի և համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու վարչական ղեկավարների միջև:
Այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի ֆեյսբուքյան էջը։
Հողերի օտարման թիմի ղեկավարը ներկայացրել է գործընթացի մանրամասները, որոնց համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ:
Ներկա պահին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեկնարկում է հողերի օտարման գործընթացը Մեղրի համայնքի Լիճք, Տաշտուն, Լեհվազ և Վարդանիձոր վարչական շրջաններում: